Ինչպես հայտնի է << Տոկիո – 2020 >> օլիմպիական խաղերի կրակը վառվել է մարտի 12 –ին՝ Հունաստանի Հին Սպարտայում։ Երկու օր անց կորոնավիրուսի պատճառով փոխանցավազքը դադարեցվեց։
Աթենքի << Պանատինաիկոս >> ստադիոնում, որտեղ 1896 թ. կայացել է ժամանակակից օլիմպիական առաջին խաղերը, մարտի 19 –ին, կկազմակերպվի 32 –րդ ամառային խաղերի կրակի պաշտոնական հանձնումը ճապոնական կողմին։ Արարողությունը տեղի կունենա առանց հանդիսականների, ներկա կլինեն Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն , ԱՕԿ –ի նախագահ Սպիրոս Կապրալոսը և փոքրաթիվ պաշտոնատար անձինք։
Տոկիոյից ժամանող հատուկ ինքնաթիռով օլիմպիական կրակը կուղևորվի Ճապոնիա և մարտի 26-ին կսկսվի նրա երթը այդ երկրով։ Այն կանցնի 858 քաղաքներով ու գյուղերով։ Հնարավոր է կրկին փոփոխություններ կատարվեն